Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար, ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Այսինքն 100 միլիարդ դոլարի հայ ժողովրդի հարստությունը հիմա գոյություն չունի։
Միայն Արցախի պաշտպանության բանակի նյութական կորուստը 6 միլիարդ դոլարից ավել է»,-ասաց պատգամավորը։
Հավելեց՝ այս ամենը իշխանականների համար հարստություն է դառնում. «Նայեք՝ պաշտոնավարման ընթացքում այս իշխանության ներկայացուցիչներն ինչքան տներ են առել»։










