Հակոբ Շարբաթյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր


Հակոբ Շարբաթյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Հոկտեմբեր 12 08:10 2026

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը:

50 կգ քաշային Հակոբ Շարբաթյանը պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակչում 3:2 հաշվով հաղթանակ է տոնել ռումինացի մրցակցի նկատմամբ ու ոսկե մեդալ նվաճել։

Մինչև եզրափակիչ հասնելը հայ մարզիկը քառորդ եզրափակչում 4:1 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում՝ 5:0 հաշվով լեհ բռնցքամարտիկին՝ երկրորդ ռաունդում նրան նոկդաունի ենթարկելով։