Շաքի ներխուժած ադրբեջանցին պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տա, իսկ մենք մեր ձևով աջակցություն կցուցաբերենք հերոս կնոջ ընտանիքին․ Սամվել Կարապետյան


Շաքի ներխուժած ադրբեջանցին պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տա, իսկ մենք մեր ձևով աջակցություն կցուցաբերենք հերոս կնոջ ընտանիքին․ Սամվել Կարապետյան
Հոկտեմբեր 9 15:59 2026

Ադրբեջանցիներն առաջին քայլերն են անում, մենք զգուշանում էինք այս մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Շաքի ադրբեջանցի զինվորի ներխուժման դեպքին։

«Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ կրկնվելու է ավելի մեծ թափով»,- ասաց նա։

Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց Անի Ավետիսյանին, որ, նրա խոսքով, հույսը չի դրել Փաշինյանի կառավարության վրա ու անձամբ պաշտպանել է իր երեխաներին ու ընտանիքը։

«Մենք անպայման մեր ձևով աջակցություն կցուցաբերենք հերոս կնոջ ընտանիքին»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Նա նշեց, որ ադրբեջանցին պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տա ու այս առիթը պետք է օգտագործեն, որ մեր գերիներին վերադարձնեն Բաքվից։

Կարապետյանը վստահ է՝ ՔՊ-ն կգուրգուրի ու կփայփայի ադրբեջանցուն։

Ի դեպ, նա ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին շարադրության թեմա առաջարկեց, որ տան ադրբեջանցին գրի․ «Ինչպես կործանել Հայաստանը»։