Նիկոլ Փաշինյանն Ալիևի կամակատարն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա ասաց, թե երբ համախմբում տեղի ունենա՝ ինքը դիմելու է, որ ՔՊ-ականներն էլ միանան իրենց, քանի որ, ըստ Կարապետյանի, ՔՊ-ականներն էլ դարձել են Փաշինյանի կամակատարները։
«Ես ցավ եմ ապրում, այնտեղ կան արժեքավոր մարդիկ, որ իրավունք չունեն այս պայմաններում մնան Փաշինյանի կամակատարները»,- նշեց Կարապետյանը։










