ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը


ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
Հոկտեմբեր 9 13:35 2026

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները:

ԱԱԾ մամուլի կենտրոնից  հայտնեցին, որ լուրն ապատեղեկատվություն է:

«Ապատեղեկատվություն է։ Առհասարակ այդ ամբողջ տեղեկատվությունը սուտ է, կտրականապես հերքում ենք»,-ասացին ծառայության մամուլի կենտրոնից։

Հիշեցնենք՝ մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների: