«Խոսքը գոյատևման մասին է»․ Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից


«Խոսքը գոյատևման մասին է»․ Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Հոկտեմբեր 9 12:45 2026

Ռուսաստանի ուժեղացած հարձակումների ֆոնին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բնակիչներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում ժամանակավորապես հեռանալ մայրաքաղաքից և տեղափոխվել Ուկրաինայի այլ քաղաքներ։

«Ամեն օր նոր տեղեկություններ ենք ստանում ավերված շենքերի, վիրավորների ու զոհերի մասին։ Մեր քաղաքի վրա հարձակումներն ուժեղանում են։ Այսօր արդեն խոսքը գոյատևման մասին է», - AFP-ին տված հարցազրույցում ասել է Կլիչկոն։

Նա նշել է, որ Կիևի իշխանությունները ձմռան համար պահեստային ջեռուցման համակարգեր են կառուցում և վառելիքի, սննդի ու խմելու ջրի պաշարներ կուտակում:

Կլիչկոն, սակայն, զգուշացրել է, որ որքան էլ Կիևի իշխանություններն ու բնակիչները լավ պատրաստվեն, եթե ՀՕՊ համակարգը չաշխատի, իրենք կարող են վատ իրավիճակում հայտնվել: