Սա իմ երազած Հայաստանը չէ, ասել եմ բոլոր իշխանությունների օրոք, ասում եմ նաև հիմա. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (Տեսանյութ)


Սա իմ երազած Հայաստանը չէ, ասել եմ բոլոր իշխանությունների օրոք, ասում եմ նաև հիմա. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 8 21:46 2026

«Սա իմ երազած Հայաստանը չէ, ասել եմ բոլոր իշխանությունների օրոք, ասում եմ նաև հիմա. հայը հայի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի, ազգի տեսլականը ո՞րն է։ Այն ժամանակ, երբ մեզ դեռ թույլ էին տալիս դպրոցներում լինել, ներկայություն ունենալ, միշտ հարցնում էի ուսուցիչներին, տնօրեններին՝ դուք ի՞նչ եք ուզում ստանալ տասներկու տարի անց, դուք պարզապես գիտելի՞ք եք փոխանցում՝ ինչ ուզում է լինի մոտեցմամբ, բայց այդպես կրթություն չի լինում, կրթությունն այն է, երբ հստակ սահմանում կա, թե վերջնարդյունքն ինչպիսին պետք է լինի, ինչպիսի հայ ես ուզում ունենալ։ Միայն գիտելիքն առանց բարոյականության վտանգավոր է։

Լավ հայը պետք է լինի իր ժառանգությանը գիտակ, իր ինքնությանը փարված, իր հայրենիքի տեսլականը պատկերացնող, քրիստոնեական արժեքներով ապրող»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում