Օկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթել


Օկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթել
Հոկտեմբեր 8 21:31 2026

Օկուպացված Ջրականի շրջանում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տուժել է նախկինում ականի պայթյունից վնասվածք ստացած ադրբեջանցու հայրը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։

 

1966 թվականին ծնված Աշրաֆ Ղահրամանովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։

 

Ավելի վաղ oկուպացված Ջրականի շրջանում ականի պայթյունից տուժել էր նրա որդին՝ Օրհան Ղահրամանովը։