ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը


ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը
Հոկտեմբեր 7 11:37 2026

ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին գրանցվեցին 72 պատգամավորներ։ Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը մինչև գրանցվելը շնորհավորեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Նիստից բացակայում էին «Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Գրանցումից հետո հայտարարվեց ընդմիջում մինչև 16։30-ը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամը։

Հիշեցնենք, որ նախորդ օրը ՔՊ-ական պատգամավորները քվեարկեցին և սպառեցին նիստերի օրակարգը, որում ընդգրկված էր երկու հարց՝ հունիսի 23 Հանրային ծառայողի օր սահմանելը և Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ ձևավորված քննիչ հանձնաժողովի թվաքանակը՝ 11 պատգամավոր, սահմանելը։