«Ձեզանից շատերը, վստահ եմ, կարդացել են ԵԽԽՎ զեկույցը։ Կարդացել եք, թե ինչպես են գնահատել Հայաստանի Հանրապետությունում անցկացված ընտրությունները, ինչպես է իշխանությունը չարաշահել վարչական ռեսուրսը և հանրային ֆինանսները»,- «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում իր ելույթը սկսեց ԵԽԽՎ զեկույցի մասին ակնարկով։
Նա շարունակեց․ «Այսօր կառավարության գրասենյակի ղեկավարը խոսում էր հանրային ծառայողների իր գնահատականի մասին։ Ասում էին՝ հանրային միջոցներ, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ընդվզում, ասում է, թե հանրային պաշտոնն իր մեջ ներառում է նաև բիզնես աշխատողներ, նման ինչ-որ անցումային մի ձևակերպում գտավ։ Եթե բոլորը հանրային են, այդ դեպքում մայիսի մեկը կար, ի՞նչ իմաստ ուներ նոր պաշտոն մտցնելը։ Ամենակարևորը, այնտեղ կար գրառում, արձանագրում, ԵԽԽՎ-ում, թե ինչպիսին է Հայաստանում ժողովրդավարությունը և ինչպես են այս իշխանությունները ճնշում քաղաքական իրենց հակառակորդներին։ Բավականին հստակ էին այդ ակնարկները»։
Պատգամավորն այս համատեքստում նաև ընդգծեց, որ ընդդիմադիր 3 խոշոր դաշինքների ղեկավարներն այսօր ճաղերի հետևում են։
«Մեկից ուղղակի գողացել են ընտրությունների արդյունքները։ Գիտե՞ք ինչ են այս մարդիկ ճաղերի հետևում, ինչ է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված։ Նույն գործով բերում են սենց կողքից «ապօրինի հարստացում», հիմա էլ կպցրել են, թե մարդը կատարել է նախագահի սահմանադրական պարտավորությունները, վավերացրել է կառավարության որոշումը։ Այդ մարդիկ չեն գնացել իշխանությունների հետ գործարքի, որովհետև չեն պայմանավորվել։ Չպայմանավորվելու հետևանքով այսօր նախագահ Քոչարյանը ճաղերի հետևում է։ Չպայմանավորվելու պատճառով այսօր մեր գործընկեր Արթուր Սարգսյանը այստեղ չէ, գտնվում տնային կալանքի տակ։ Չպայմանավորվելու հետևանքով Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի դեմ քրեական հետապնդումը շարունակվում է։ Չպայմանավորվելու հետևանքով այսօր «18 արդարների» դեմ քրեական հետապնդումը շարունակվում է։ Իսկ հիմա դուք գալիս ասում եք՝ փորձել են պայմանավորվել։ Պայմնավորվելու առիթի մասին պարոն Ռուբինյանը կարող է ավելի մանրամասն ինչ-որ բաներ ասել, թե ինչ է մեր մեջ քննարկվել՝ մի րոպե 20 վայրկյանի ընթացքում»,- շարունակեց քաղաքական գործիչը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










