Ինչքան կգոռաք, այնքան կգոռանք, կարմիր գիծ կհատեք, մենք էլ կհատենք, անպատասխանատու կգտնվեք, դրա պաստասխանը հաստատ կստանաք. Անդրանիկ Գևորգյան


Ինչքան կգոռաք, այնքան կգոռանք, կարմիր գիծ կհատեք, մենք էլ կհատենք, անպատասխանատու կգտնվեք, դրա պաստասխանը հաստատ կստանաք. Անդրանիկ Գևորգյան
Հոկտեմբեր 6 14:18 2026

«Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք՝ կարմիր գծերը կհատեք՝ դրան համապատասխան պատասխան կստանաք»,- Աժ ամբիոնից հայտարարեց  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

Նա հորդորեց դահլիճը չօգտագործեն այնպիսի հայտարարությունների համար, որի համար չպետք է պատասխան տան։

«Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է, կեղծ բարեկրթույան ու, ընդհանրապես, ինչ կատարվում է, պատսխանատվությունը ձեր վրա է»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

 Անդրադառնալով Շաքիի դեպքերին՝ Գևորգյանը հայտարարեց, որ այն կարմիր գիծ է հայաստանի անվտանգության համար, իսկ ՔՊ-ն բերել է Եկեղեցու կեղծ հակասահմանադրական օրակարգից է խոսում։

«Բայց ունեք ազգային անվտանգության, մեր սահմանների պահպանության օրակարգ, իսկ ձեր պաշտոնյաները զբաղված են այլ բաներով։ Փորձեք ձեր պաշտոնյաներին տեղ հասցնել, որ էս ժողովուրդը, ազգը հենց այնպես օդից իջած չէ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

ՔՊ-ական պատգամավորները տեղից Գևորգյանին հորդորեցին չգոռալ։

 

«Գոռում եմ, որովհետև դուք էլ եք այստեղից գոռում, ինչքան կգոռաք, այնքան կգոռանք, կարմիր գիծ կհատեք, մենք էլ կհատենք, անպատասխանատու կգտնվեք, դրա պաստասխանը հաստատ կստանաք»,-արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։