Մեր կրթական ավանդույթներում մանկավարժությունը միշտ եղել է ամենապատվավոր ու պատասխանատու ոլորտներից մեկը. «Ուժեղ Հայաստան»


Մեր կրթական ավանդույթներում մանկավարժությունը միշտ եղել է ամենապատվավոր ու պատասխանատու ոլորտներից մեկը. «Ուժեղ Հայաստան»
Հոկտեմբեր 5 10:32 2026

«Ուժեղ Հայաստանի» թիմը շնորհավորել է ուսուցիչներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում ենք Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։

Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը։ Այդ հիմքը դնողը Դուք եք։

Ձեր ամենօրյա նվիրումով ու պատասխանատվությամբ է ձևավորվում այն սերունդը, որը տեր է կանգնելու մեր հայրենիքին, շենացնելու է մեր երկիրն ու ապահովելու է նրա ուժեղ ապագան։

Ուսուցչի առաքելությունը սոսկ գիտելիք տալը չէ․ այլև հայրենասեր, արժանապատիվ, մրցունակ և պայքարող քաղաքացի կերտելու սրբազան գործն է։

«Ուժեղ Հայաստան»-ը սկսվում է ընտանիքից, նախակրթարանից, դպրոցից ու դասասենյակից։

Մեր կրթական համակարգն այսօր ապրում է բարդ ժամանակաշրջան, վստահ ենք՝ Դուք կկարողանաք հաղթահարել նաև այս դժվարին փուլը և կհասնեք կրթական համակարգի էական բարելավմանը:

Մեր կրթական ավանդույթներում մանկավարժությունը միշտ եղել է ամենապատվավոր ու պատասխանատու ոլորտներից մեկը։

Ձեր ուսերին տարել եք երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու արել եք հնարավորը՝ Ձեր սաներին հայ պահելու և մեսրոպյան գիրը ուսանելու բարդ ու պատվաբեր առաքելությունը։

Այսօր էլ, մեր սերունդը կանգնած է բարդ ընտության առաջ` անառիկ պահել մեր ինքնությունը, ազգային արժանապատվությունն ու մեր Մայր եկեղեցին և դարձյալ մեծ է Ձեր պատասխանատվությունը:

Վստահ ենք, որ այս անգամ էլ հայ ուսուցիչը պատվով կկատարի իր առաքելությունը և կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ մեր խաղաղությունը խաթարող նվաստացուցիչ զիջումների։

Շնորհակալություն ձեր աննկուն աշխատանքի, կամքի և մեր պետության ապագան կերտելու անգնահատելի վաստակի համար։

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ էներգիա և հպարտություն՝ Ձեր կերտած սերնդի հաջողություններով։

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ»,-նշված է ուղերձում։