«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ շուտով իրենք Հայաստանում դեղերի գները նվազեցնելու ծրագրի շրջանակում հետաքրքիր լուծումներ կառաջարկեն։
Կարապետյանը խնդիրը քննարկել է նաև եվրոպական կենտրոնում։
«Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը:
Շատ շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի»,- նշել է նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Նարեկ Կարապետյանն ու գործընկերները այցելել են Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոն՝ քննարկելու Հայաստանում դեղերի գնիջեցման և եվրոպական դեղամիջոցների հասանելիության խնդիրը։










