Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․ լեռնային գոտիներում սպասվում է մինչև -2 աստիճան


Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․ լեռնային գոտիներում սպասվում է մինչև -2 աստիճան
Հոկտեմբեր 3 14:51 2026

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C։

Երևանում հոկտեմբերի 3-ի ցերեկը, 5-ին` առավելապես երեկոյան ժամերին, 6-8-ին՝ գիշերը և երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 5-ին կեսօրից հետո, 6-8-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 3-ի ցերեկն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։