Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին չշտապել ԵՄ-ին միանալու հարցում։
«Ես խնդրում եմ ձեզ, մի շտապեք այս հարցում։ Հավատացեք ինձ, որպես հին նախագահ, ես աշխատում եմ գրեթե 30 տարի, և ոչ ոք մեզ ոչ մի տեղ չի սպասում... Եվ սա շատ կարևոր է Հայաստանի համար. եթե դուք որոշել եք միանալ Եվրամիությանը, ո՞ւր եք շտապում», - ասել է Լուկաշենկոն՝ Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդին մասնակցող կառավարությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Պետք չէ շտապել հրաժարվել այն ամենից, ինչը այսօր քեզ օգուտ է տալիս։ Պետք չէ հեռանալ այս ընդհանուր շուկայից՝ ԵԱՏՄ երկրների շուկայից»,- ասել է Բելառուսի նախագահը։










