«Դար 21» հեռուստաընկերությունը հերքել է Նիկոլ Փաշինյանին


«Դար 21» հեռուստաընկերությունը հերքել է Նիկոլ Փաշինյանին
Հոկտեմբեր 1 23:51 2026

«Դար 21» հեռուստաընկերությունը հայտրարաություն է տարածել Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ճեպազրույցում արած հայտարարության վերաբերյալ, որում ասվում է .

««Դար 21» մասնավոր հեռուսաալիքի խմբագրակազմը հեռուստադիտողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն։

Լուրերի թողարկումներում անդրադարձել է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի ունեցած հիշատակի միջոցառումներին։

Հեռուստաալիքը հանրությանը հայտնի է որպես երաժշտական ալիք ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացած հեռարձակման լիցենզիայի համաձայն` պարտավորություն ունի եթեր հեռարձակել երաժշտություն։

Ի դեպ, մի առիթով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Դար 21» հեռուստաընկերության մասին, այն գնահատել էր որպես ճաշակով երաժշտական ալիք»։