«Georg X» անունով հանդես եկող բլոգեր Գեորգի Թարջումանյանը, ով այսօր ձերբակալվել էր, ազատ է արձակվել։
«Նշված անձը հրավիրվել է Պարեկային ծառայություն, առանց վարորդական իրավունքի վկայականի և առանց համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- Aysor.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանությունից նշեցին նաև, որ հաղորդում կներկայացվի Քննչական կոմիտե։
Բլոգերին առավոտյան Ավանից էին բերման ենթարկել` առանց համարանիշի մեքենա վարելու համար։ Նա մեքենան վարել է նաև առանց վարորդական իրավունքի։










