Շահարկումը քաղաքականացված է, լուրջ չէ. նախարարը՝ ՌԴ-ի կողմից «Firebird AI» գործարանը հետախուզական համարելու մասին


Շահարկումը քաղաքականացված է, լուրջ չէ. նախարարը՝ ՌԴ-ի կողմից «Firebird AI» գործարանը հետախուզական համարելու մասին
Սեպտեմբեր 30 13:39 2026

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը անլուրջ է գնահատում ռուսական հեռուստաալիքներով «Firebird AI» գործարանը հետախուզական համարելը։

«Կարծում եմ՝ դա քաղաքականացված գնահատական է, նման գործարաններն այսուհետ ենթակառուցվածքային նշանակության են, ցանկացած հաշվիչ, հաշվողական ռեսուրս պահանջող խնդիր օգտագործվելու է այդպիսի կառույցների, այդպիսի միավորների օգտագործմամբ»,- լրագրողների հետ զրւոյցւոմ ասաց նա։

Նախարարի խոսքով՝ նույնիսկ ավտոմեքենան կարելի է օգտագործել հանցագործություն իրականացնելու համար, բայց արդյո՞ք պետք է արգելափակել կամ թույլ չտալ ավտոմեքենաների օգտագործումը։

«Ցանկացած այդպիսի շահարկում քաղաքականացված է, լուրջ չէ։ Նման մեղադրանք ներկայացնելու դեպքում կոնկրետ փաստեր ներկայացրե՞լ են։ Եթե ներկայացնեն փաստեր՝ սիրով նստենք, քննարկենք, մինչև հիմա ինչ հնչել է՝ շահարկումների դաշտից է»,- հավելեց Թադևոսյանը։