«Կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը դեռ չքննարկված ԱԺ հանձնաժողովում, հետաձգվում է քննարկումը՝ այն համարել ոչ պատշաճ որակով մշակված նախագիծ»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
Հիշեցնենք՝ հանձնաժողովի նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ հանձնաժողովի այսօրվա նիստում չի քննարկվի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, քանի որ այս նախագծում «որոշակի շտկելու բաներ կան»։ Նախագիծը ներկայացնելու համար ԱԺ էր եկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։ Ղազարյանը հարցադրում արեց. «Ի՞նչն էր խանգարում կառավարությանը, որպեսզի մինչև Ազգային ժողով ներկայացնելը պատշաճ քննարկումներ կազմակերպեր։
Հարցադրումս վերաբերում է առհասարակ կառավարության պատասխանատվությանն իր գործունեության և ԱԺ ներկայացրած փաստաթղթերի վերաբերյալ»։ Մանրամասն՝ տեսանյութում։










