Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը


Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը
Սեպտեմբեր 14 23:42 2026

Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Իշխանությունները կարող են փոխվել, կարող են փոխվել նաև քաղաքական իրավիճակները, սակայն անփոփոխ են պետության հիմնարար շահերը։

Պետական գործիչը պարտավոր է մտածել ոչ միայն իր պաշտոնավարման ժամկետի, այլև այն ժամանակի մասին, երբ ինքն այլևս իշխանության չի լինելու։

Երբ իշխանությունը սկսում է պետությունը դիտարկել որպես սեփական քաղաքականության միջոց, իսկ պետական շահը՝ որպես իշխանության պահպանման գործիք, խաթարվում է իշխանության և պետության միջև ամենակարևոր սահմանը։

Իսկ այն իշխանությունը, որն այդ սահմանը չի տեսնում, վաղ թե ուշ կանգնում է ամենավտանգավոր ընտրության առաջ՝ ծառայե՞լ պետությանը, թե՞ պետությունն օգտագործել սեփական, նեղանձնական նպատակների համար։ Այդ ընտրությունից էլ սկսվում է պետության ուժը կամ, հակառակը՝ նրա թուլացումը»: