Ադրբեջանն ավարտել է մինչև Հայաստանի հետ սահման հասնող էլեկտրահաղորդման գծի նախագծումը


Ադրբեջանն ավարտել է մինչև Հայաստանի հետ սահման հասնող էլեկտրահաղորդման գծի նախագծումը
Սեպտեմբեր 11 18:16 2026

Ավարտվել են ադրբեջանա-հայկական սահմանից Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով «Ազերէներժի» ԲԲԸ նախագահ Բալաբաբ Ռզաևին։

Բաքուն ցանկանում է Նախիջևանը միացնել երկրի հիմնական էներգետիկ համակարգին՝ Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցք ստեղծելու նպատակով։ Հայաստանից մինչև Նախիջևան գիծը 44 կմ է։