Շատ կարճ ժամանակ հետո դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյանը՝ ՔՊ-ականներին


Շատ կարճ ժամանակ հետո դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյանը՝ ՔՊ-ականներին
Սեպտեմբեր 11 16:06 2026

Մեր խնդիրը միշտ կայանալու է նրանում, որ դուք չեք լսում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այստեղ մեր ներկայությունն ընդամենը ժողովրդին ճիշտը հասցնելու համար է: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ դիմելով ՔՊ-ականներին:

 

 

Նա նշել է, որ իշխանությունն անում է այն, ինչ ուզում է, բայց դա խիստ ժամանակավոր է:

 

«Չեմ ուզում ժամկետ ասել, չեմ սիրում սխալվել, բայց շատ կարճ ժամանակ հետո դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով»,-ընդգծել է Դավիթ Ղազինյանը։