Բшխվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրшվոր


Բшխվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրшվոր
Սեպտեմբեր 10 21:40 2026

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին, Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։