Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է, որ մահացածը, ով ըստ նախնական տեղեկությունների կամրջից ինքնասպանություն է գործել, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Յասեր Ջ․-ն է։










