Սոչիի ափամերձ գոտում անանձնակազմ մոտորավանակների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 8-ի։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։
Ավելի վաղ հայտնել էին, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ափամերձ գոտում։
Բացի այդ, Դաղստանում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով նավահանգստային ենթակառուցվածքներ և թատրոն է վնասվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը։
«ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել Մախաչկալայի նավահանգստային ենթակառուցվածքներում և Գամզատ Ցադասի անվան Ավարի երաժշտադրամատիկական թատրոնում»,- նշել է նա։
Անօդաչուների հարձակման վտանգի պատճառով Մախաչկալայի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակվել են թռիչքները։










