Փորձում եք մեր ստուգումները կապել ինչ-որ անունների, կուսակցությունների հետ, ՊԵԿ-ն այդպես չի աշխատում. ՊԵԿ նախագահ


Փորձում եք մեր ստուգումները կապել ինչ-որ անունների, կուսակցությունների հետ, ՊԵԿ-ն այդպես չի աշխատում. ՊԵԿ նախագահ
Սեպտեմբեր 9 18:38 2026

«Մենք որևէ բիզնեսում վերահսկողություն անելու որևէ կաշկանդվածություն չունենք»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝  պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրականացվել են գործարար Նարեկ Նալբանդյանի բիզնեսներում ուսումնասիրություն։ 

Նա նշեց, ինչ վերաբերում է կոնկրետ տվյալ անձի հետ փոխկապակցված բիզնեսներին, միշտ եղել են նման ստուգումներ. «Եթե տեսնում ենք ռիսկ կա, ստուգումներ են իրականացվում։ Անցած տարի էլ է եղել, այս տարի էլ է եղել»։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո՞ են հասկանում, որ պետք է ստուգել կոնկրետ այդ մարդկանց պատկանող բիզնեսները, «ինչպե՞ս հասկացաք, որ Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ մնացածների բիզնեսները պետք է ստուգել, կապարակնքել այն ժամանակ, երբ Փաշինյան  բարձրաձայնեց», ՊԵԿ նախագահն ասաց. «Փակել, կապարակնքել գործառույթները տեղի են ունենում քրեական գործերի շրջանակներում։ Ինչ վերաբերում են հարկային ստուգումներին՝ դրանք եղել են նախորդող տարիներին, անցած տարի,  այս տարվա ընթացքում։ Այն, ինչ դուք լսում եք, տարբեր փուլերի գործողությունների արտացոլումն է»։ 

Հարցին՝ Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի  բիզնեսների հետ կապված ստուգումներ չե՞ն լինում, Է. Հակոբյանն ասաց. «Պարբերաբար ինձ տանում եք քաղաքականության տիրույթ՝ փորձելով մեր ստուգումները կապել ինչ-որ անունների, կուսակցությունների հետ, ՊԵԿ-ն այդպես չի աշխատում, բոլոր բիզնեսները, կապված իրենց ռիսկերից, անցնում են մեր ստուգումներով»։ Մանրամասն՝ տեսանյութում։