«Պայմանավորվածություն է եղել՝ դելիմիտացիան սկսել հյուսիսից դեպի հարավ՝ այսինքն Տավուշի մարզից։ Հենց հասանք այնտեղ, որտեղ պետք է հայկական կողմն իր հողերը հետ ստանար, գործընթացը կանգնեց»,- ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, Պառավաքարում շուրջ 1400 հեկտար հող պետք է հետ ստանար Հայաստանը. «Հայկական կողմն առաջին հերթին պետք է խոսի այն մասին, որ շուրջ 2,5 տարի առաջ սկսած գործընթացը, որը հիմա կանգնած է, ինչպես է շարունակվելու։ Լավ կլիներ Հայաստանի իշխանությունները, պատգամավորնեն առաջին հերթին խոսեն այն մասին, թե ինչ պետք է ստանա Հայաստանը, ոչ թե ինչ պետք է տա։ Շատ բան ենք տվել, էլ տալու բան չունենք։ Շատ զիջումների ենք գնացել, Ադրբեջանը որևէ զիջման չի գնացել»։Նշենք՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։













