Վերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը


Վերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Սեպտեմբեր 9 17:09 2026

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կրկնակի ստուգում է իրականացվել «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Արշակունյաց 52/52 «88 սուպերմարկետ») և արձանագրվել, որ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: