«Մեր երկիրը 6 ամսվա ընթացքում 20 % ավելի վատ առևտրային հաշվեկշիռ ունի, 6.7 %-ով պակաս արտահանում է և ավելի շատ ներմուծում»,-ԱԺ ֆինանսավարկային ( բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանին դիեմց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ ամփոփելով հենց նախարարի տված պատասխանները։
Կարապետյանը նկատեց, որ հենց պետության ներկայացրած վիճակագրությունից պարզվում է, որ Հայաստանի առևտրային դեֆիցիտը 2.7 մլրդ դոլար է։
«Այսինքը, Հայաստանի արտահանումը 6 ամսվա ընթացքում 34 մլրդ դոլար է, ներմուծումը՝ 6.1 մլրդ դոլար և 2.7 մլրդ առևտրային դեֆիցիտ»,-ամփոփեց Կարապետյանը՝ նկատելով որ նման պատկեր կա այն դեպքում, երբ միջազգային շուկայում պղնձի գնի 37 % աճ կա և հարցրեց, թե պետությունն ինչ գործիքակազմ ունի առևտրային դեֆիցիտը փակելու համար։
Ֆինանսների նախարար Վահե Հակոբյանը ընդունեց, որ առևտրի դեֆիցիտը խնդիր է, բայց հակադարձեց թե Հայաստանում ծառայություններն են էապես աճում։
«Ծառայությունների ոլորտի ապագա էական աճն է, որը պետք է դրան էական նպաստի»,- ասաց ֆինանսների նախաարը՝ նշելով, որ այն էապես մեղմացրել է առևտրի դեֆիցիտի վատ ցուցանիշը։
Նախարարը նաև նշեց թե կառավարոթյունը ծրագրեր է իրականացնում ներքին արտադրությունը խթանելու և արտահանումը դիվերսիֆիկացնելու համար։
«Դեֆիցիտի հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ պետությունը չունի քաղաքականություն, որը կնպաստի երկրում արտադրող կայանների գործարանների ավելի մրցունակ վաճառքին, սպառման աճին.,-ասաց Կարապետյանը և, բացատրելով, որ բյուջեի ծախսերը սահմանված է, բայց գործակից չկա, թե դրա որ մասն է դառնալու հայկական ապրանք, որը պետք է ապահովի առևտրային հաշվեկշռի դրական արդյունք, հավելեց.
«Էդ իսկ պատճառով՝ դա կրակոց է օդ, մենք ավելացնում ենք պետական բյուջեի ծախսերը, բայց դրանով ավելանում է պետության դեֆիցիտը, չկա տնտեսական քաղաքականություն»։
Նա կրկնեց, որ պետք է բյուջեն պլանավորելուց կապիտալ ծախսերն այն ոլորտներում արվի, որը մաքսիմալ տեղայնացված է։
«Սա ցույց է տալիս մեր տնտեսության որակական տեսքը, որը երեք մարտահրավեր ունի։ Առաջինը՝ արտաքին քաղաքականության ոչ պրոֆեսիոնալ իրացման պատճառով առերեսվելու ենք հիմնական գործընկերներից մեկի հետ հարաբերությունների վատթարացման»,-ասաց կարապետյանը՝ նկատելով որ այն միակ երկիրն է, որտեղ մեծ ծավալների արտահանում էր իրականացվում։
Նակտելով, որ ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին և գումարները որ գալիս էին Հայաստան և բանկային շահույթը, որոը ապահովում է պարտատոմսերի շուկա, նվազելու է՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց.
«Այս ամենը մի բանի մասին է, կամ մեքն պետք է արդյունաբերականացման ծրագիրն արագացնենք, կամ արտահանման կրճատման միակ փոխարինումը, բացի ԵՄ արտահանումից, որը երկարաժամկետ է, ներքին սպառման աճն է, դրա մեջ հայկական արտադրանքի աճն է և էդ քաղաքականությունը եթե բյուջեի մեջ չենք դնում, ապա մենք ավելի ենք մեծացնելու առևտրային դեֆիցիտը։ Աստված չանի, եթե մեր հարաբերություններն էլ ավելի վատացավ մեզ համար արտահանվող երկրի հետ, մենք առնչվելու ենք ավելի վատ խնդիրների և՝ ամիսների ընթացքում։ Շատ կարևոր է տեղական արտադրանքի և տեղական արտադրանքի սպառման քաղաքականության ուղղությամբ աշխատանքը, որն արագ փոխարինիչ կլինի կորուստ ունեցեղ արտահանմանը։ Եթե մենք չենք ապահովելու, որ հայկական ապրանքը Հայաստանում չի վաճառվելու, ավելի լավ պայնաններում՝ մենք ունենում ենք իրավիճակ, որ Ռուսաստանը մեզնից չի գնելու ապրանք, և գազի գինը վերանայման վտանգ ունի, իսկ Հայաստանի առևտրային դեֆիցիտը վատանալու է»։










