Գերմանիայում ՀՀ դեսպանությունը մինչև հոկտեմբերի 29-ը արտահերթ անձնագրավորման գրանցում է նախատեսել


Գերմանիայում ՀՀ դեսպանությունը մինչև հոկտեմբերի 29-ը արտահերթ անձնագրավորման գրանցում է նախատեսել
Սեպտեմբեր 9 12:48 2026

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը հայտարարություն է արել․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ մեծ պահանջարկով պայմանավորված՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը նախատեսել է մինչև հոկտեմբերի 29-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն։

Հարցումն անհրաժեշտ է ուղարկել [email protected] ժամանակավոր էլ․ հասցեին,

Նամակում հակիրճ ներկայացրեք հրատապության պատճառը,

Նամակին անհրաժեշտ է կցել դիմող քաղաքացու (ում համար որ ներկայացվելու է անձնագրավորման դիմումը) անձը հաստատող որևէ փաստաթուղթ կամ ծննդյան վկայական,

Նամակում նշեք հեռախոսահամար հետադարձ կապի համար։

Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կառաջարկենք հանդիպման օր և ժամ։

Հարգանքով՝
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժին»։