Բնակարանի օգնության համար պետք է մոտենանք սոցիալական ծառայություն, դիմում գրենք. տարածքը պետությանն է, պետք է քանդվի. Շենգավիթի բնակիչ


Բնակարանի օգնության համար պետք է մոտենանք սոցիալական ծառայություն, դիմում գրենք. տարածքը պետությանն է, պետք է քանդվի. Շենգավիթի բնակիչ
Սեպտեմբեր 1 13:57 2026

Բնակարանի օգնության համար պետք է մոտենանք սոցիալական ծառայություն, դիմում գրենք, իսկ տարածքը պետությանն է, պետք է քանդվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Շենգավիթ վարչական շրջանի բնակիներից մեկը՝ պարզաբանելով երեկվա միջադեպն ու այսօրվա Շենգավիթի թաղապետարանում ունեցած պարզաբանումը:

 

 

«Կացարանով դեռևս չեն ապահովել, մեզ ասել են, որ մոտենանք սոցիալական ծառայություն, դիմում գրենք, ներկայացնենք խնդրի մասին, իսկ տարածքը այսպես թե այնպես պետության տարածք է, ու պետք է քանդեն:

 

Կփորձենք մոտենալ, դիմում գրել, ասացին, որ մեկինը կարող է լինել, մեկինը ոչ, բայց բոլոր ընտանիքները, ամեն դեպքում, առանձին-առանձին պետք է դիմում գրեն, հիմա կգրենք, հասկանանք, թե ինչ բնակարանի մասին է խոսքը: Տարածքը պետությանն է պատկանում, ոչ մեկին չի պատկանում, նախկինում նկատողություններ չենք եղել»,- նշել է բնակիչը:

 

Բնակիչը հավելում է՝ իրենց ասել են, որ կարող են իրենց տներում ապրել այնքան, մինչև դիմումը գրեն, պատասխանը ստանան, ու դիմումի պատասխանի հիման վրա հասկանան, թե իրենց ինչպես են բնակարանով ապահովելու ու ինչով կարող են օգնել:

 

Հիշեցնենք, որ երեկ Շենգավիթում թաղապետարանի աշխատակիցները ոստիկանության ուղեկցությամբ փորձում էին բնակելի 6 տնակ քանդել, իսկ բնակիչները փակել էին դեպի տնակներ տանող ճանապարհը: Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։