Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է` Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարող են և պետք է ավելին լինեն, քան պաշտոնական փաստաթղթերում ամրագրված մակարդակն է, քանի որ երկու երկրների գործակցության հիմքում ընկած են բազմադարյա պատմական անցյալը, մշակութային սերտ կապերն ու ընդհանուր ավանդական արժեքները։
Մարիա Զախարովան հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանը, ի թիվս այլ հարցերի, իր զգալի ավանդն է ներդրել նաև այն արյունալի հակամարտությունների հանգուցալուծման գործում, որոնք խլում էին Հայաստանի քաղաքացիների կյանքերը։










