Նուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինը


Նուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինը
Օգոստոս 31 23:16 2026

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տներից մեկում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ մուտքի դիմաց, հայտնաբերել են տղամարդու կախված դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 31-ամյա Հ․ Ս․-ն է։ Վերջինս, ինքնասպանություն գործելուց առաջ, ընտանիքի անդամների հետ է եղել։ Ընտանիքը մեկնելիս է եղել միջոցառման, սակայն, երբ հայրը նրան հայտնել է, որ իրենք պատրաստվում են մեկնել, և հարցրել է, թե ինչու չի ցանկանում միանալ իրենց, որդին հայտնել է, որ մի քիչ գործեր ունի և երբ հարազատները միջոցառումից վերադարձել են, նրան հայտնաբերել են մահացած։