Հաջողված գործարար համաժողով ունեցանք Կարսում․ թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը կանցկացվի Հայաստանում՝ հոկտեմբերի սկզբին․ Արարատ Միրզոյան


Հաջողված գործարար համաժողով ունեցանք Կարսում․ թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը կանցկացվի Հայաստանում՝ հոկտեմբերի սկզբին․ Արարատ Միրզոյան
Օգոստոս 31 22:43 2026

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի կունենա, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

 

«Ինչպես նախկինում՝ այնպես էլ այսօր մենք կարծում ենք, որ մեր երկու երկրները պատրաստ են և ժամանակի հրամայականն է իր ողջ ֆունկցիոնալությամբ բացել Հայաստան-Թուրքիա սահմանը»,-նշել է նա։