UFC-ի թեթևքաշային կարգի Արման Ծառուկյանը և նրա վրացի մրցակից Մերաբ Դվալիշվիլին հաշտվել են կոնֆլիկտից հետո՝ N3on բլոգերի ջանքերի շնորհիվ։
sport24.ru-ի հաղորդմամբ, Ծառուկյանի հետ հարցազրույցի ժամանակ N3on-ը տեսաուղերձով զանգահարել է Դվալիշվիլիին։
N3on. Ես ուզում եմ խաղաղարար լինել և վերջ դնել Արմանի հետ քո թշնամանքին։
Ծառուկյան. Բարև՛։ Ինչպե՞ս ես։
Դվալիշվիլի. Բարև՛։ Ես լավ եմ, դու ինչպե՞ս ես։
Ծառուկյան. Ամեն ինչ լավ է։ Նա կարծում է, որ մենք կոնֆլիկտ ունենք։ Բայց մենք նման բան չունենք։
Դվալիշվիլի. Ես ուղղակի ուզում էի, որ դու դադարես Իլյա Տոպուրիայի մասին վատ բաներ ասելուց։ Նա իմ ընկերն է և լավ տղա։
Ծառուկյան. Դու գիտես, թե ինչպես է այս բիզնեսը գործում։ Դու դա ինձանից լավ գիտես։
Դվալիշվիլի. Ես կհաղթեմ քո ընկեր Պետր Յանին։
Ծառուկյան. Ես դրա հետ կապված խնդիր չունեմ։ Թող հաղթի լավագույնը։ Բայց ես անհամբեր սպասում եմ քո մենամարտին։ Մաղթում եմ քեզ առողջություն։
Հոկտեմբերի 24-ին Մերաբ Դվալիշվիլին UFC 333-ում Աբու Դաբիում (ԱՄԷ) կմենամարտի UFC թեթևքաշային կարգի տիտղոսի համար ռուս Պետր Յանի դեմ։










