Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան


Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Օգոստոս 29 14:36 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

DataLex-ից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին։

Հիշեցնենք՝ Ալեքսան Ալեքսանյանը կալանավորված է 2026 թվականի հունիսի 3-ից, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը։