ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են պաշտոններում


ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են պաշտոններում
Օգոստոս 29 14:04 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝  ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են պաշտոններում։

Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում,

Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում,

Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում,

Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում,

Նելլի Դավթյանը վերանշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։