Միրզոյանն ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության շարունակականությունը Հայաստանի շուրջ խաղաղ և համագործակցային միջավայրի հետևողական ձևավորման գործում


Միրզոյանն ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության շարունակականությունը Հայաստանի շուրջ խաղաղ և համագործակցային միջավայրի հետևողական ձևավորման գործում
Օգոստոս 29 09:50 2026

ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԳՆ-ից հայտնում են՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ աշխատաժողովն այս տարի առանձնահատուկ է՝ պայմանավորված երկու հանգամանքով: Այն անցկացվում է ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո և նոր իրողությունների պայմաններում։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության շարունակականությունը Հայաստանի շուրջ խաղաղ և համագործակցային միջավայրի հետևողական ձևավորման, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և գործընկերությունների զարգացման գործում։

Անդրադառնալով երկրորդ առանձնահատկությանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է գործընկերությունների օրակարգում միջազգային առևտրային  կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ։