Այսօր՝ օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում, թիվ 43/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 35-ամյա Լևոն Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Արտավազդ Վ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրшերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի










