«Ցավոք սրտի այսօր ունենք տեղահանված Արցախցի ընտանիք, որի անդամները մնացել են դրսում»,- ֆեյսբուքյան եթերում հայտնեց արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, շարունակելով.
«Մայրը չորս անչափահաս երեխաների հետ բնակվելու տեղ չունի փաստացի։ Քանի որ երկու ամսվա բնակվարձն են ուզել, այդ հնարավորությունը չկա, և փաստացի այս ընտանիքը գտնվում է Արցախի ներկայացուցչության շենքում:
Առաջիկա օրերին տիկին Լիանան իր չորս անչափահաս երեխաների հետ կլինի այստեղ, կփորձենք միջոցներ գտնել, հայթհայթել գումարներ, առաջիկայում փորձենք լուծենք մեկ ամսվա բնակվարձը, հետագայում տեսնենք ինչպես կարող ենք լուծել այս ընտանիքի խնդիրները:










