Ավելի մեծ հարվածներ է ուտելու. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին


Ավելի մեծ հարվածներ է ուտելու. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Օգոստոս 24 20:41 2026

«Փաշինյանը երկաթուղու մասին խոսելիս ասում էր, թե ինչ կարևոր է սեփականության գաղափարը, որ երկիրը սեփականատեր է՝ մոռանալով,  թե մասնավոր ընկերություններից, ֆոնդերից, ներդրողներից քանի սեփականություն է  նա խլել և այն ինչ խնդրներ է բերելու մեր երկրի զարգացման առումով»,- ԱԺ միջանցքում տված ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։

 Հիցեցնելով որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն արդեն հայտարարել են, որ այն դանդաղեցնում է տնտեսության աճը՝ Նարեկ Կարապետյանը հավելեց. «Ես կարող եմ ասել, որ ավելի մեծ հարվածներ է ուտելու, որովհետև չի կարելի խախտել տնտեսության կառավարման հիմնարար կանոնը՝ այն է սեփականության իրավունքի պաշտպանությունը»։ Պատասխանելով լրագրողի հարցին թե ընդդիմությունը ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում ընդգրկվախ՝ կաթողիկոսին հեռացնելու դրույթի դեմ՝ Կարապետյանն ասաց.

«Մենք և հարյուր հազարավոր հայաստանցիներ ու աշխարհասփյուռ հայեր Մեր ձևով պաշտպանելու ենք մեր եկեղեցին, պաշտպանում ենք և կշարունակենք պաշտպանել չենք ընդունում բոլոր այն մտածածին օրակարգերը, որոնք բերվում են Հայաստան՝ մեզ հակառակորդ և թշնամի համարվող ազգի պատվերով»։

 Կարապետյանը պարզաբանեց «մեր ձևով» եզրույթը՝ ասելով որ կպայքարեն ինչպես հիմա է կամ դեկտեմբերին  էր։