«Մեր պատգամավոր Արթուր Սարգսյանը քաղաքական ուղիղ ցուցումով զրկված է Ազգային ժողովի նիստերին մասնակցելու։Էդ որ ասում եք՝ հանձնարարում եմ դատարաններին բռնագրավել, կարո՞ղ է ձեր սրտի դատավոր, քրեական Երևանի առաջին դատարանի նախագահ, ձեր սրտի դատավոր Մնացական Մարտիրոսյանին եք հանձնարարում, ասեք իմանանք։ Անեկդոտ է արդեն, բոլորը Հայաստանում գիտեն՝ կալանքի դատավորը հանրապետություն կուսակցության ձեր նշանակած Մասիս Մելքոնյանն է, որը քրեական ենթամշակույթով մարդկանց արագ ազատում է կալանքից, բայց քաղաքականը՝ պարտադիր պետք է մնա»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դատարանների գործունեությանը։
Կառավարության ծրագրի մասին խոսելիս պատգամավորը երկու նախադասությամբ սահմանափակվեց։
«Այս իշխանությունը, որ կառավարության ծրագրով շարունակելու է կառավարել, չգիտեմ ինչքան ժամանակ, տա Աստված՝ շատ կարճ, ամբողջ խորհրդանիշը վերջին երկու օրն է՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մամուլի միջոցով «ռազմբորկի» մեջ են։ Ով՝ ում է ծեծել, քննչակա՞նն է ծեծել , թե՞ ոստիկանը։ Այսինքն՝ երկիրը բերել, հասցրել է այս վիճակին։ Սա է այս իշխանության ամբողջ կառավարման համակարգը»,-ասաց Մանուկյանը։
Ինչ վերաբերում է 1974-79 թթ․ քարտեզներին, Մանուկյանը հարց հնչեցրեց, թե դրանք ո՞րտեղ եք արձանագրել։
«Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված փաստաթուղթն է, որին ծանոթացել եք մի քանի փուլով։Հայկական կողմը ի սկզբանե առաջարկել է Ադրբեջանին, որ արձանագրվի այս թղթում՝ 74-79 թ․-ների Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզը։
Ադրբեջանցիներն ի՞նչ են արել՝ մերժել են, իսկ դրանից հետո հայկական բանագնացներն ի՞նչ են արել, հլու-հնազանդ լսել են Ադրբեջանի մերժումը, որն այս փաստաթղթում չկա։ Սահմանագծման, սահմանազատման համատեղ հանձնաժողովի աշխատակազմն է, կա՞ այստեղ 79 թվականի գլխավոր շտաբի քարտեզը, չկա։ Պարոն Գրիգորյան, ո՞րտեղից, ո՞նց է մեջտեղ եկել։ Կարո՞ղ է փակ նիստին, որ ասում են գաղտնի տեղեկություն, էդ ժամանակ մենք ասել եք, մեզ ասել եք՝ ուշադիր չենք եղել»։










