Ապօրինի՞ շինաշխատանք Քանաքեռ-Զեյթունում, թե՞ «chatgpt-ով լուսանկարներ»․ դիմում՝ Ավինյանին


Ապօրինի՞ շինաշխատանք Քանաքեռ-Զեյթունում, թե՞ «chatgpt-ով լուսանկարներ»․ դիմում՝ Ավինյանին
Օգոստոս 24 18:38 2026

Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան 10 հասցեի, 3/1 շենքի նկուղային հարկում իրականացվող շինարարությունն ապօրինի է, պնդում է՝ տարածքի հարևանության սեփականատերը։ Վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Հաբոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ նկուղային հարկի հատվածում կատարվող շինաշխատանքները դադարեցնելու պահանջով արդեն իսկ դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, բայց պատասխան դեռ չի ստացել։ «Ես այսօր և բանավոր և գրավոր համապատասխան դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետարան և նշել եմ, որ այն մասին, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել, քանի, որ ապօրինի շինարարությունը վնասում է ոչ միայն մի վստահորդի սեփականության իրավունքին, այլև՝ քանի, որ կատարվել է արտաքին պատի քանդման աշխատանքներ, ապա կարող է շենքի սեյսմականության և մարդկանց կյանքի վտանգին սպառնալ»,- ասաց փաստաբանը։ Նա նշեց, որ դեռ օրեր առաջ են ֆիքսել, որ նկուղային տարածքի այդ հատվածը պարզապես «ժեշտով» փակված է եղել, բայց միանգամից հետո շինաշխատանքներ են իրականացրել։ Նշենք, որ մեր նկարահանման ժամանակ ևս իրականացվում էին շինաշխատանքներ, սակյան երբ աշխատանքներ իրականացնող բանվորը տեսավ տեսախցիկները, անմիջապես դադարեցրեց։

Փոխարենը հիշյալ տարածք ներկայացավ մի տղամարդ, ով ներկացավ Արսեն Մարտիրոսյան անուն ազգանունով, ասելով, որ տարածի սեփականատերերի լիազոր ներկայացուցիչն է։ Ըստ Մարտիրոսյանի, որեւէ շինարարական աշխատանք չեն իրականացնում, այլ՝ բարեկարգում են անում։ Երբ ցույց տվեցինք այն լուսանկարները, (որոնք կցված են տեսանյութին), ասաց, թե չի հավատում լուսանկարների իսկությանը, հավելելով, որ չի բացառում, որ արհեստական բանականությամբ է արված։

 

Բայց հատուկ և պատկան մարմինների և տարածքի սեփականատիրոջ համար շեշտում ենք, որ հիշյալ լուսանկարները, որոնք փաստում են, որ նախկինում նկուղային հատվածն այլ տեսք է ունեցել, իսկ հիմա շինարարարական աշխատանքներ են իրականացվում ոչ միայն իրական են, այլև արվել են ընդամենը օրեր առաջ։ Բացի այդ ինստագրամ սոցիալիական ցանցում տարածված գովազդային տեսանյութերից մեկում, որում ներկայացվում է հիշյալ հասցեյում գտնվող տարածքներից մեկի վաճառքի մասին, այնտեղ ևս հստակ երևում է, որ նկուղային տարածքը չունի քարե հատվածներ, ինչն արդեն առկա է։ Տեղում ևս յուրաքանչյուր ոք կարող է նկատել, որ շինաշխատանքների ընթացքն անզեն աչքով տեսանելի է, ինչը կարող են սեփական աչքերով տեսնել հատկապես քաղաքային իշխանության ներկայացուցիչներն, ովքեր յուրային տեսախցիկների առաջ գրեթե ամենօրյա ռեժիմով պատմում ու ներկայացնում են, թե ինչ «անողոք» պայքար են տանում Երևանում ապօրինի շինությունների դեմ։

Հիշեցնելով Տիգրան Ավինյանի նախընտրական կարգախոսը՝ «ասեք, անենք», մնում է եզրափակել՝ ի գործ։

 

Ձեզ ենք ներկայացնում նաև հիշյալ հասցեյի սեփականատիրոջ ներկայացուցիչ Դավիթ Հոբոյանի և նկուղային հատվածի սեփականատերերի լիազոր ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանի մեկնաբանությունները։ Նշենք, որ վերջինս չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, ասելով, որ հարցերին կպատասխանի, բայց միայն լսելի լինի ձայնը։