Ալիևն ասում է՝ ատոմակայանը կփակես, այսօր Փաշինյանն ի՞նչ ասաց, ասեց, որ այն վտանգավոր է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Ալիևը լրիվ ուրիշ բաներ է մեզ ասում, մեզ կապիտուլացված երկիր է անվանում, ասում է՝ ատոմակայանը կփակես, ու այսօր մենք լսեցինք, որ Փաշինյանը ատոմակայանի հետ կապված ասում է, որ դա վտանգավոր է:
Իսկ մենք իր ոճը գիտենք, սկզբից վտանգավոր է, հետո նախկիններն են որոշել, որ փակենք, չնայած՝ այսօր արդեն ասեց, որ նախկիններն են որոշել.,- նշել է Կարապետյանը:










