Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50,000 գողացված ձայների դրոշմը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)


Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50,000 գողացված ձայների դրոշմը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Հուլիս 10 21:12 2026

Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50,000 գողացված ձայների դրոշմը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:«Օրը ցերեկով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 50,000 ձայն գողացան, իշխանականներից ամեն մեկը իր ճակատին կրում է գողացված ձայների դրոշմներ, այդ դրոշմը այսօր, վաղը, մի տարի հետո, երկու տարի հետո մնալու է այդ մարդկանց ճակատին:

ԱԺ-ն գերի թողնելով ու 100%-անոց ՔՊ-ական սարքելով` մենք մեր երկրում ունենալու էինք այլ միջավայր, դա 100%-անոց անձնիշխանություն էր, Ազգային ժողովը վերջնական դառնալու էր իր խաղալիքը։ Փողոցը լինելու է մեկ անգամ, հնարավոր է տարբեր արարներով, բայց մեկ անգամ և վերջնական»,- նշել է Կարապետյանը: