ՔՊ-ական Տավրոս Սափեյանն ԱԺ չի գնա


ՔՊ-ական Տավրոս Սափեյանն ԱԺ չի գնա
Հուլիս 9 23:57 2026

Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տաբրոս Սափեյանը, որ խորհրդարանական ընտրություններում ընդգրկված է կուսակցության ընտրական ցուցակում, տեղեկացրել է.

«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի ղեկավար։

Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ՝ ձեզ հետ, ձեր կողքին, մեր համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքում։ Ինձ համար ժողովրդի վստահությունն ու կարծիքը եղել և մնում են ամենաբարձր պատասխանատվությունը։ Այս որոշումը երկար մտածված է և հիմնված է մեկ պարզ համոզմունքի վրա․ այսօր իմ ամենամեծ առաքելությունը և անելիքը հենց այստեղ է՝ Թալինում»։