Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող՝ 58,97 %. ԿԸՀ


Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող՝ 58,97 %. ԿԸՀ
Հունիս 7 21:10 2026

Հայաստանում, նախնական տվյալներով, ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների  58, 97 %-ը։ Տվյալները հրապարակեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ 

Քվեարկությունն ավարտվել է 20։00-ին։ 

Հիշեցնենք, որ ժամը 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը, ժամը 14։00-ի դրությամբ՝ 847 հազար 226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33.84 %-ը, ժամը 17։00-ի դրությամբ՝  1 միլիոն 224 հազար 957ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը։ 

Հիշեցնենք նաև՝ 2021 թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 593 հազար 572 քաղաքացիներից ժամը 20։00-ի դրությամբ քվեարկել էին 1 մլն 281 հազար 174 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.4 տոկոսը։