Շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ. Լևոն Քոչարյան


Շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ. Լևոն Քոչարյան
Օգոստոս 26 22:05 2026

«Ես երբեք չեմ ուրախանում մարդկանց կալանքով ինչպես ոմանք, և շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ, նրա նկատմամբ չկա նման  գործընթաց»,-այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Ի պատասխան հարցի, պատգամավորն ընգծեց՝ չի կարծում, թե ՀՀ 3-րդ նախագահի թիմը ուրախ է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, իսկ շահարկվող խոսակցությունների վերաբերյալ, թե ինչու՞ ոմանք կալանավորվել են, ոմանք՝ ոչ, Քոչարյանը պատասխանեց.

«Այդ մասին չեմ մտածում, և ինձ մոտ հարց չի առաջանում»։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում  քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։