Ընտրատեղամասերում լույսի անջատումներ են սկսվել ․ Գոհար Մելոյան


Ընտրատեղամասերում լույսի անջատումներ են սկսվել ․ Գոհար Մելոյան
Հունիս 7 20:31 2026

 «Ուժեղ Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ  օրվա ընթացքում հազարավոր խախտումներ են արձանագրել ՝ թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական։

«Սա վկայակում է, որ իշխանությունը  համոզմունք ունի, որ լեգիտիմ եղանակով հնարավորություն չուներ անգամ մեզ հետ մրցելու։ Վերջին րոպեներն են մնացել՝ մինչ կարձանագրենք մեր հաղթանակը։ Բայց քանի որ արդեն հոսանքների անջատումներ են սկսվել, խնդրում եմ, ժողովուրդ ջան, այն մարդիկ, ովքեր վերահսկողական լծակներ ունեն, ուշի ուշով հետևեն բոլոր ընտրատեղամասերին, որպեսզի ավելորդ միջամտություններ տեղի չունենան»,- իր խոսքում նշեց Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։