Այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները: Ժամը 20:00-ի դրությամբ փակվեցին բոլոր 2005 ընտրատեղամասերը, որոնք բացվել էին ժամը 08:00-ին։
Այնուհետև կսկսվի ձայների հաշվարկը:
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 մլն 485 հազար 851 է։
Ժամը 17։00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ-ի տվյալների, ՀՀ-ում ընտրություններին մասնակցել է 1 մլն 224 հազար 957 մարդ կամ ընտրողների 48,92 %-ը:
Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում՝ 59,215 ընտրող (55.36 %), իսկ ամենացածր ակտիվությունը՝ Արմավիրում 101,408 ընտրող (44.80 %)
Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսի նախորդ ընտրություններին մասնակցությունը 17։00-ին կազմել է 38.17%։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։










